«Կարդում ենք» Գրիգ․ ընթերցողական մեդիափաթեթ

«Ընթերցում եմիսկ դու՞․․․» նախագծի  շրջանակում մենք նաև ընթերցում ենք մեր ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Ինչպես նախագծում նշված է, պետք է նաև հանդիպենք և ռեալ  շփվենք մեր ժամանակի հեղինակների հետ, նրանց ուղղենք մեր հարցերը և ավելի լավ հասկանանք արդի շրջանի գրականությունը։
Այս անգամ նախատեսված է հանդիպում Գրիգի (Գրիգոր Հովհաննիսյանի) հետ։ Ընթերցում, քննարկում  և ուսումնասիրում ենք հեղինակի պատմվածքները։ Մեդիափաթեթում ներկայացնում եմ կարծիքս այն պատմվածքների շուրջ, որոնք ընթերցել եմ, ինչպես նաև հարցադրումները, որոնք ուղղելու եմ գրողին հանդիպման ժամանակ։


Իմ կարծիքով, այս պատմվածքում թաքնված իմաստ կա: Ըստ իս՝ գլխավոր հերոսը ուզում էր գտնել իր հոր քայլվածքը, դրա համար էր ամբողջ օրը քայլում  քաղաքով, որպեսզի գտնի իր հոր քայլվածքը: Եվ այդ ճամպրուկը հիշեցնում էր իր հոր մասին․ երբ  նա կորցրեց իր ճամպրուկը, խելագարվեց: Եվ․ իմ կարծիքով, այս պատմվածքը գլխավոր հերոսի երազն է:





«Նկուղը» պատմվածքի վերլուծություն

Իմ կարծիքով, Գրիգի այս պատմվածքում թաքնված իմաստ կա: Ըստ իս՝ այստեղ գրված է մռայլ ներկայի մասին: Պատմվածքը ուզում է ասել, որ ամեն ինչ փոխվում է, բայց հիշողությունները մնում են: Գլխավոր հերոսը կապ ուներ այդ նկուղի հետ: Այդ նկուղում նա անցկանցրեց իր մանկությունը:


Կարծում եմ, «Պուճուրը» այս պատմվածքում ուղիղ իմաստով չի ասված: Հեղինակը կարծես ուզում է ասել, որ այդ մարդը հասակով պուճուր չէ, նա ուզում էր ասել, որ ինքը թույլ է: Պուճուր մարդը թույլ էր և անհավատ, որովհետև  նրա նկարները միշտ մռայլ էին: Նա իր հոգու խորքում տխուր էր: Եվ այդ նկարները ցույց էին տալիս, որ նա տխուր է: 

Այս պատմվածքը  նաև իրականությանը շատ մոտ էր: Այժմ կան շատ մարդիկ, ովքեր տարիներով սովորում են, տանջվում են, շաբաթներով չեն քնում, բայց իրենց աշխատանքները չեն դառնում հայտնի: Իսկ կան մարդիկ, ովքեր հայտնի  դարձել են միայն գումարի միջոցով: Նրանք  տարիներով չեն սովորել, չեն տանջվել: Մի խոսքով՝ նրանք ամեն ինչին հասել են գումարի և ոչ թե տաղանդի շնորհիվ:

Հարցեր

1.Ձեր պատմվածքները կապված են իրար հետ?

Комментарии