Կենսաբանություն

    Երիկամներ
Երիկամները մարդու և ողնաշարավոր կենդանիների արտաթորության զույգ օրգաններ են: Լոբաձև են, հարթ` վառ դարչնագույն մակերեսով: Հասուն մարդու յուրաքանչյուր երիկամը կշռում է 120–200 գ, երկարությունը 10–12 սմ է, լայնությունը՝ 5–6 սմ, հաստությունը՝ 3–4 սմ: Տեղակայված են ողնաշարի գոտկային հատվածի 2 կողմերում: Երիկամները շրջապատված են ճարպաբջջանքով և շարակցահյուսվածքային թերթիկներով, որոնց շնորհիվ պահվում են կմախքի ու մկանների գոյացրած փոսում: Երիկամի միջային եզրին գտնվում է դրունքը, որտեղից երիկամ են մտնում արյան անոթները, նյարդերը, դուրս է գալիս միզածորանը:

Երիկամները կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և 3-ական պատյանից. ներքին՝ շարակցական, միջին՝ ճարպային, և արտաքին՝ երիկամի փակեղ: Երիկամի բուն հյուսվածքը բաղկացած է կեղևային ու միջուկային շերտերից: Երիկամները կատարում են արտազատիչ ու ներզատիչ ֆունկցիաներ: Արտազատիչ գործունեությունը միզագոյացումն է: Օրգանիզմի ամբողջ արյունը 1 օրվա ընթացքում 360 անգամ անցնում է երիկամների միջով և զտվում, ազատվում է արյան մեջ կուտակված թունավոր արգասիքներից (միզաթթու, միզանյութ, կրեատին, կրեատինին), աղերի ու ջրի ավելցուկներից:





  Լսողական Հիվանդություններ
    
   Լսողական հիվանությոններից ավելի հաճախ հանդիպում է ականջաբորբը: Կախված նրանից, թե ականջաբորբի որ բաժինն է ախտահարված, տարբերում են՝ արտաքինմիջին և ներքին ականջաբորբեր։ Եթե բուժումը ժամանակին է կատարվփում, ապա մեծ մասամբ ականջի բորբոքումը բուժվում է, իսկ բժշկի նշանակումներին չհետևելուց կամ ինքնաբուժումից հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկական, երբեմն էլ՝ առաջանալ բարդություններ: Ականջի բազմաթիվ հիվանդությունների ախտանշաններից է լսողության խանգարումը, ուստի ճիշտ ախտորոշելու նպատակով շատ կարևոր է լսողության ստուգումը, որով կարելի է որոշել ոչ միայն լսողության սրությունը և նվազման աստիճանը, այլև ականջի ախտահարված մասը։ Լսողությունն ստուգում Են տարբեր մեթոդներով, ամենից հաճախ շշուկով կամ հնչյունով, ինչպես նաև կամերտոնով:


    










     Մաշկի կառուցվածքը 


 Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:



   Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

     Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:



Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:






Վիտամիններ
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:


Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ(հիպերվիտամինոզ):


Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով  A,B,C,D և այլն:


Մարսողական համակարգի կառուցվածքը

Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: 


      


     

























 Խմ բա վո րե՛ք, թե ո՛ր ի րա վի ճա կում շն չա ռա կան գոր ծըն թա ցն ինչ պես է

փոխ վում: Հիﬓ ա վո րե՛ք շն չա ռա կան գոր ծըն թա ցի ա րա գու թյու նը.
1. հա ճա խ
2. դան դա ղ
3. խո րը
Ի րա վի ճակ ներ
ա) Մի ջա վայ րում CO2-ի շա տա ցում
խորը
բ) Դ րա կան զգայա կան ի րա վի ճա կ
դանդաղ
գ) Ա րյան ﬔ ջ O2-ի նվա զում
Հաճախանում
դ) Ք նած ժա մա նակ
դանդաղ
ե) Սա ռը ջրի ﬔ ջ ընկղմ վե լիս
խորը
զ) Ա նձր ևից հե տո
խորը

է) Ծա նր ֆի զի կա կան աշ խա տան քից հե տո
հաճախ

ը) Բա ցա սա կան զգայա կան ի րա վի ճակ
Հաճախ  












Անոթների տեսակները, նրանց կառուցվածքը  


Կան անոթների 3 տեսակ՝ զարկերակ, երակ և մազանոթ: Զարկերականերն են այն անոթները, որոնցով արյունը հեռանում է սրտից: Այդ անոթներով անցնում է թթվածնով հարուստ արյունը, բացի թոքային զարկերաակների, որոնցով շարժվում է երակային այրունը: Երակներ են կոչվում այն անոթները, որոնցով արյունը գալիս է դեպի սիրտ: Մազանոթները հյուսվածքում կապ են հաստատում երակներին և զարկերակներին: Անոթները կազմված է 3 շերտից: Արտաքին շերտը շարահյուսվածք է, միջին շերտը հարթ մկաննային, ներքին շերտը էպիթելային հյուսվածքից: Զարկերակային անոթներով շարժվում է թթվածնով հարուստ արյունը, իսկ երակայինով շարժվում է ածխաթթու գազով հարուրստ արյունը:








Ականջի Կառուցվածքը 



Ականջը կազմված է արտաքին, միջին և ներքին ականջներից: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անուղուց: Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

Միջին ականջ



Միջին ականջև կազմված է թմբկաթաղանթից և երեք ոսկրերից մուրճիկից, սալիկից և ասպանդակից: Միջին ականջի խոռոչը լսողական փողով  հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Ներքին ականջ
















Ականջի Հիվանդություններ



Ականջի բազմաթիվ հիվանդությունների ախտանշաններից է լսողության խանգարումը, ուստի ճիշտ ախտորոշելու նպատակով շատ կարևոր է լսողության ստուգումը, որով կարելի է որոշել ոչ միայն լսողության սրությունը և նվազման աստիճանը, այլև ականջի ախտահարված մասը։ Լսողությունն ստուգում Են տարբեր մեթոդներով, ամենից հաճախ շշուկով կամ հնչյունով, ինչպես նաև կամերտոնով:












Կուրություն



Կուրությունը 2 աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստն է՝ լույսը մթից տարբերելու անընդունակությունը. երբ տեսողությունը հավասար է 0-ի, կոչվում է բացարձակ կուրություն։ Տարբերում են գործնականորեն կույր և արտադրական ու մասնագիտական կուրությամբ տառապող անձինք։ Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում՝ չնայած լուսազգայությունը պահպանված է, և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Որոշակի մարզման դեպքում այդպիսի մարդիկ կարող են դժվարությամբ ինքնուրույն տեղաշարժվել։ Թույլ տեսողությամբ անձանց տեսողության սրությունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում։


Աշխարհահռչակ կույրեր



Վանգա















Անդրեա Բոչելի













Սթիվի Ուանդեր













Կուրություն ձևերը


Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին կուրությունը պայմանավորված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ: Ձեռքբերովիկուրությունն առաջանում է աչքի մի շարք հիվանդությունների (գլաուկոմա, տրախոմա, եղջերենաբորբ, ինչպես նաև մեթիլ սպիրտով թունավորման ժամանակ տեսողական նյարդի ախտահարում) դեպքերում և ակնագնդի, ակնակապիճի և գանգագլխուղեղային վնասվածքներից հետո: Ավելի հաճախ կուրությունը առաջանում է որպես գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանք:





Գլխուղեղ


Գլխուղեղը կենդանիների մեծամասնության և մարդու մարմնի կարևորագույն օրգանն է: Գլխուղեղը հսկում է նրանց վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից: 


Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր), միջանկյալ ուղեղից (տեսաթմբեր, ենթատեսաթումբ, հետտեսաթումբ, մակատեսաթումբ), միջին ուղեղից (ուղեղի կոթոններ և քառաբլուրներ), հետին ուղեղից (ուղեղիկ, կամուրջ) և երկարավուն ուղեղից: Կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյութի 5 մմ հաստության շերտից, որը կոչվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղև: Այն բաղկացած է տարբեր չափերի և ֆունկցիոնալ նշանակության նյարդաբջիջներից (դրանք 14 մլրդ են): Գլխուղեղը բաժանվում է 4 հիմնական՝ ճակատային, գագաթնային, քունքային, ծոծրակային, և 1 հավելյալ բլթերի:


Արտազատական և խառը գեղձեր



Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:
Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 

Խառը գեղձեր

1. Ենթաստամոքսային գեղձ

20140510195730120.gif
  
Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:

Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը: 

b73819ea49069a23e7b4diabet.jpg

Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը:









Ինքնաստուգում Կենսաբանություն
Գոռ Առաքելյան 7-3դաս.
1.       Համեմատել ջռիմուռների և մամուռների կառուծվածքը, բազմացումը:
Պատասխան:
Մամուռներ
Ջրիմուռներ
Բարձրակարգ
ցածրակարգ
Բազմանում են հերթականությամբ, սկսզբից սեռական հետո անսեռ և այդպես հերթականությամբ:
Բարենպաստ պայմաներում բազմանում են անսեռ ձևով, ան բարենպաստ պայմաններում սեռական ձևով



2.       Մամուռների և ջրիմուռների նշանակությունը մարդու կյանքում և բնության մեջ:
Պատասխան:
Ջրիմուռներ
Մամուռներ
Ջրիմուռներից ստանում ենք յոդ
ՈՒտելիք կենդանիների համար
ՈՒտելիք է ձկների համար




3.       Որ բույսերն են կոչվում բարձակարգ, որոնք ցածրակարգ (բերել օրինակներ):

 Պատասխան: Բարձակարգ բույսերն ունեն արմատ, ցողուն և տերև, իսկ ցածրակարգ բույսերն չունեն արմատ, ցողուն և տերև օրինակ ջրիմուռները, իսկ բարձակարգ բույսերն դա տարբեր ծաղիկներն են, օրինակ վարդ կամ ուրիշ ծաղիկներ, որվհետև ծաղիկը ունի արմատ, ցողուն և տերև:





Ջրիմուռներ





Ջրիմութներ դրանք ցածրակարգ բույսեր են: Նրանք ունեն աբողջական մարմին թալոմ: Ջրիմոռները լինում են միաբջիջ, բազմաբջիջ և գաղութային:





Միաբջիջ ջրիմուռները մի բջիջ ունեն: Նրանք միանու են և կազմում գաղութային ջրիմուռ: Իսկ բազմաբջիջ ջրիմուռները դրանք 1-ից ավելի բջիջներից կազմված ջրիմուռը:





Ջրիմուռները բազմանում են 2 ձևով:


Անսեռ բազմացում





Անսեռ բազմացման ժամանակ ջրիմուռի ԴՆԹ-ն բաժանվում է երկու մասի և հետո նրանք բաժանվում են:





Սեռական բազմացում





Սեռական բազմացման ժամանակ մայր բջիջը իր մեջ ձևավորում է իր մեջ գամետներ մեկը արու մյուսը էգ և մայր բջիջը թախանթը պատրվում է և գամետները միանում են և կազմում զիգոտ: Այդ զիգոտը կպնում է քարին և սկսում է աճել ջրիմուռներ: 















Գիշատիչ բույսեր





Պինգուիկուլա


Պինգուիկուլայի տերևները ծածկված են գեղձային կարճ ու երկար մազիկներով, որոնք արտադրում են միջատաորս կպչուն, լորձանման նյութ և ֆերմենտներ։
Ցողաբույս

Ցողաբույսը (ցողիկը) միջատներին գրավում է գինեկարմիր գեղձակիր թարթիչների արտադրած կպչուն, ցողի կաթիլներ հիշեցնող հեղուկով, ցողատերևը և ալդրովանդան միջատներ են որսում տերևակոթունների վրա եղած խոզանավոր, ծալվող թիթեղիկներով։ Ճանճորսի որսացող ապարատները տերևաթիթեղիկների փշիկները կամ խոզաններն են, սափորատունկինը (ցնցղենի) տերևակոթունի վրա դեղին կամ կարմիր, անուշաբույր սափորանման ձևափոխումներն են, որոնց եզրերը շատ ողորկ են, և միջատները նեկտար քաղելու հույսով դրանց վրա նստելիս իսկույն սահում են դեպի հատակը, որտեղ մարսող հեղուկն է։










Քարաքոսեր

Քարաքոսեր , բարդ օրգանիզմներ են՝ կազմված սնկից (միկոբիոնտ) և ֆոտոսինթեզող օրգանիզմից (ֆոտոբիոնտ), որոնք աճում են միասին։ Նրանց միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ։ Ֆոտոբիոնտը սովորաբար կանաչ ջրիմուռ է  կամ ցիանոբակտերիա ։ Քարաքոսերի մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան և կենսաքիմիան բավականին տարբերվում են առանձին վերցրած բաղադրիչների նույն հատկություններից։ Քարաքոսերի կարելի է հանդիպել երկրագնդի մի շարք էքստրեմալ միջավայրերում ՝ արկտիկական տունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում։ Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում՝ ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա (որպես էպիֆիտներ), մերկ ժայռերի վրա, պատերի, խաչքարերի վրա, ինչպես նաև հողի մակերեսին։ Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են։ Բայց և այնպես շատ քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար։ Քարաքոսերը օգտագործվել են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև՝ ավանդական բժշկության մեջ։


Ամենահանելուկային Կենդանին

Ջրախոզուկ , կրծողների կարգի, ջրախոզուկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Ընտանիքի միակ տեսակն է, ժամանակակից ամենամեծ կրծողը։ Մարմնի երկարությունը 1–1,5 մետր է, քաշը 50—60 կգ։ Մարմինը պատված է կոշտ, շիկագորշ, նոսր մազերով։ Վերջավորությունները երկար են։ Մատները միացած են լողաթաղանթով և վերջանում են կճղակաձև ճանկերով։ Գլուխը երկարավուն է, դունչը՝ բութ։ Պոչ չունի։ Տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մերձարևադարձային անտառների գետերի ու լճերի ափին։ Սնվում է ջրային բույսերով։ Լավ լողում է և սուզվում։ Հղիությունը 4 ամիս է, ծնվում են 2–5 լրիվ զարգացած ձագեր։ Ապրում է խմբերով։ Առանձին տեղերում ջրախոզուկները վնաս են հասցնում տնկադաշտերին։ Որսորդության օբյեկտ է, օգտագործվում են միսըև մաշկը։








Տափակ որդեր

Տափակ որդեր կամ ծծան որդեր ։ Նրանց տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ։ Տափակ որդերը համեմատած կլոր կամ օղակավոր որդերի հետ համարվում են ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ։
Ներքին օրգաններ

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով (աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։
Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։
Արյունատար և շնչառական օրգաններ չունեն։Արյունատար և շնչառական օրգաններ
Մարսողական համակարգ
Մարսոական համակարգը սկսվում է բերանային անցքով, որին հաջորդում են ըմպանը, կերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները։ Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին։
Սեռական համակարգ

Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձերից, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։ Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները։ Վերջինների գործունեության շնորհիվ ձվաբջիջըապահովվում է սննդանյութերով, ձևավորվում է նրա թաղանթը և գոյանում բոժոժ։ Որպես կանոն հերմաֆրոդիտներ են, ունեն զուգավորման ապարատ։



Օղակավոր Որդեր


Անձրևորդ

Օղակավոր որդերը դրանք երկողմանի համաչափությամբ կենդանիներ են: Նրանց մաշկի տակ գտնվում են ողակաձև մկաններ: Օղակավոր որդերի մարմնի հատվածների կողքից դուր են գալիս խոզանատիպ ելուստներ պարապոդիումներ, որոնք շարժման օրգաններ են:

Մարսողություն համակարգը սկսվում է գլխային հատվածի փորային մասում գտնվող բերանից, այն ձևափոխվում է մկանոտ կլանի, ապա կերակրափողի, որի մեջ բացվում են կրային գեղձերի ծորանները: 

Շնչառության համակարգ օղակավոր որդերի մոտ չկա: Խռիկներ ունեն միայն ծովային կենսակերպ վարող որդերը:


















Комментарии