Ռոբոտիքս

Գարնանային նախագծային շաբաթվա ընթացքում ռոբոտիքսի խմբով սկսեցինք մի նախագիծ` կաթիլային ոռոգման համակարգ:   Որպես տարածք ընտրվեց Մայր դպրոցի մուտքի դիմացի վարդերը:
 
Սկզբում կատարեցինք տեղային չափումներ, վերլուծեցինք տարածքի առանձահատկությունները: Հաշվարկները ցույց տվեցին, որ կաթիլային համակարգի ներդրման համար անհրաժեշտ է.

1   105 մ (16մմ տրամագծով) „UV-Stab„ տեսակի խողովակ:
2 75 մ (5մմ տրամագծով) միկրոխողովակ:
3 8 հատ (16մմ տրամագծով) եռաբաշխիչ:
    10 հատ (16մմ տրամագծով) խցան:
  15 հատ (0-70 լ) կաթոցիկ:
  70 հատ (1,8 լ) կաթոցիկ:
  70 հատ անցում միկրոխողովակի համար: 
  
   

Առաջարկում ենք նյութերը ձեռք բերել այս օնլայն խանութից, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ի տարբերություն ուրիշ օնլայն խանութների, այս խանութը որակապես ամելի լավն է:



Ընդհանուր գումարը կազմեց` 29594 դրամ:




Մեր օրվա մասին


Այսօր մեզ մոտ բերեցին 4 հատ դինամիկ, որոնք չեին աշխատում, մեզ խնդրեցին, որ մենք նորոգենք:Առաջինը քանդելուց հետո մուլտիմետրով ստուգեցինք և գտանք խնդիրը, լարը շատ վատ վիճակում էր: Չաշխատող լարը փողեցինք: Մյուսը վերանորոգելը ավելի դժվար էր, քանի որ դինամիկի մագնիսը և թաղանթը պոկվել էին: Չկարողացանք նորոգել, և ստիպված եղանք ամբողջությամբ փոխել դինամիկը: Դինամիկները հավաքելուց հետո, ստուգեցինք, և շատ լավ արդյունքի հասանք:

  
Ռոբո ձեռք (манипулятор)

Ահա հղումը







Յուրահատուկ Ժամացույց


Ժամացույցը հավաքեցինք. Լուսադիոդներից, օդորակչից, սենսորներից և տարբեր էլեկտրական դետալներից:

Ինչպես է աշխատում ժամացույցը. Տպասալի վրա հավաքեցինք սխեման, որը տեղադրեցինք օդորակչի վրա, որից հետո էլ սնուցման աղբյուրից 12 վոլտ լարում հաղորդեցինք օդորակչին, իսկ լուսադիոդների շնորհիվ, պտտվելու ժամանակ մենք տեսնում ենք տարբեր պատկերներ:

Ահա տեսանյութի հղումը






Комментарии